Jump to content

Մեկնարկային կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեկնարկային կապիտալ, դրամական միջոցներ կամ ցանկացած այլ նյութական ռեսուրսներ, որոնք ներդրվել են ձեռնարկատիրական բիզնեսի նախնական փուլում։ Մեկնարկային կապիտալը ներառում է ընթացիկ ծախսերը արտադրության զարգացման սկզբնական փուլում։ Ընկերությունը պետք է ունենա որոշակի միջոցներ, որպեսզի սկսի իրականացնել իր գործունեությունը։ Մեկնարկային կապիտալը երկարատև ներդրման մի տեսակ է, որը գործում է դեռևս այն պահից, երբ ընկերությունն սկսել է շահույթ ստանալ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ։ Դրա համար բնակչության միայն մի փոքր մասն ունի իր միջոցները։ Բնակչության մեծ մասը չի կարող ձեռնարկատիրական գործունեություն ծավալել առանց վարկի, որն ապահովում է մեկնարկային կապիտալը[2]։

Մեկնարկային կապիտալի չափը կախված է հենց նախագծի մասշտաբից[3]։ Գործնականում ոչ մի բիզնես չի կարող սկսվել առանց մեկնարկային կապիտալի[4] կամ մի շարք ռեսուրսների ամբողջությունը, որոնք կարող են ապահովել տնտեսական գործունեության սկիզբը[5]։

Մեկնարկային կապիտալը ձևավորվում է կազմակերպության ստեղծման գործընթացում` իր անդամների կամ հիմնադիրների ներդրումների միջոցով[6]։ Ներդրումները կատարվում են նյութական արժեքների, դրամական միջոցների և ֆինանսական ներդրումների միջոցով։ Դրանք կարող են կատարվել նաև այն իրավունքների ձեռքբերման ծախսերի տեսքով, որոնք անհրաժեշտ են տնտեսական գործունեություն իրականացնելու համար[7]։

Սովորաբար մեկնարկային կապիտալը բաղկացած է անձնական խնայողություններից կամ փոխառված գումարներից։ Կարելի է ձեռք բերել նաև մեկնարկային կապիտալ ներգրավելով ներդրող։ Ի տարբերություն վարկատուների, ներդրողը չի պահանջի հետ վերադարձնել գումար, բայց միևնույն ժամանակ նա կկարողանա ունենալ ընկերության բաժնետոմսեր[1]։

Արտադրության սկզբնական վարման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը ծածկելու աղբյուրները, և որոնք մեկնարկային կապիտալի մաս են կազմում, փոխառված են և ունեն սեփական միջոցներ։ Սեփական միջոցները ներառում են գումարներ, որը անհրաժեշտ է մաշվածքամարման համար, խնայողություններ, որոնք բխում են շահույթից և կապիտալից, որոնք բխում են բաժնետոմսերի և պարտատոմսերի վաճառքից։ Սեփական միջոցները կազմում են ընկերության ֆինանսների 60-70%-ը։ Փոխառված միջոցները կազմում են ձեռնարկության ամբողջ ֆինանսների 30-40%-ը, դրանք ներառում են առևտրային և բանկային վարկեր։

Հարցումների համաձայն՝ փոքր բիզնեսի ձեռներեցների 74%-ը օգտագործել են իրենց անձնական խնայողությունները` որպես մեկնարկային կապիտալ, 5.3%-ը ընկերներից և ծանոթներից գումար է վերցրել, իսկ 3.2%-ը զբաղվել են մեկնարկային կապիտալի ձևավորմամբ՝ հիմնվելով պետական աղբյուրների վրա[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Экономическая теория, 2009, էջ 54
  2. Всероссийская государственная налоговая академия, 2004, էջ 12
  3. Как создать и раскрутить бизнес, 2013, էջ 8
  4. Финансовая грамотность, 2014, էջ 181
  5. Теория бухгалтерского учета, 2005, էջ 94
  6. Бухгалтерский учет за 14 дней, էջ 35
  7. «Стартовый капитал. Как привлечь деньги для развития бизнеса?».
  8. История российского предпринимательства, 2018, էջ 129

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гукасьян Г. М., Маховикова Г. А., Амосова В. В. Экономическая теория. Завтра экзамен. 7-е изд.. — 2009. — 240 с. — ISBN 978-5-388-00060-6
  • Парабеллум Андрей, Пугачев Артем 100% стартап. Как создать и раскрутить бизнес. — Питер, 2013. — ISBN 978-5-496-00541-8
  • Савицкая Е.В. Финансовая грамотность: материалы для обучающихся по основным программам профессионального обучения. — ВИТА-ПРЕСС, 2014. — 224 с.
  • А. Нечитайло Теория бухгалтерского учета. — Спб:Питер, 2005. — 304 с. — ISBN 5-469-00968-8
  • Сергей Молчанов Бухгалтерский учет за 14 дней: Экспресс-курс. 11 издание.
  • Роль и место предпринимательства в финансовой системе России XVIII-начала XX века: учебное пособие, часть 1. — Всероссийская государственная налоговая академия, 2004.
  • О.А. Никифоров, Н.В. Боркина, А.Н. Першиков История российского предпринимательства: учеб. пособие для академического бакалавриата. — Издательство Юрайт, 2018. — 270 с. — ISBN 978-5-534-06205-2